Գլխավոր Լրահոս

«Նեմեսիս»-ի հուշարձանի բացումից հետո Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար

«Նեմեսիս»-ի հուշարձանի բացումից հետո Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար, NTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիա արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ այդ քայլը պատասխան է Երևանում ապրիլի 25-ին տեղադրված «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմանը․ «Ես չեմ կարող դա ընդունել։ Շարունակվելու դեպքում նոր քայլեր կձեռնարկենք»,- հավելել է Չավուշօղլուն։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ խոսքը երրորդ երկրներ թռիչքների մասին է։ Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ հայկական ավիանընկերությունները կարող են թռիչքներ կատարել։

Չավուշօղլուն նաև ասել է, որ Հայաստանի ԱԺ նախագահին թույլատրվել է մեկնել Անկարա՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով, քանի որ դա միջազգային համաժողով է։

***

Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական արգելքի հետևանքով չեղարկվել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում հուշարձանի բացումը «սադրիչ և ամոթալի» քայլ է համարվել: 

«Նման սադրիչ քայլերը որևէ կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատման ջանքերին, այլ ընդհակառակը՝ բացասաբար կազդեն կարգավորման գործընթացի վրա»,- նշված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում