Գլխավոր Լրահոս

Վերաքննիչը մերժել է Ընդերքի տեսչական մարմնի բողոքն ընդդեմ ՍիվիլՆեթի և Թրանսփարենսիի

Վերաքննիչը մերժել է Ընդերքի տեսչական մարմնի բողոքն ընդդեմ ՍիվիլՆեթի և Թրանսփարենսիի

Վերաքննիչ դատարանը մերժել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բողոքը, որը վերաբերում էր ՍիվիլՆեթի ու Թրանսփարենսի ինթերնեշնլի՝ վարչական դատարան ներկայացրած ու այնտեղ բավարարված հայցին։ 

ՍիվիլՆեթը Թրանսփարենսի ինթենեշնլի հետ 2021-ին դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ պահանջելով տրամադրել 2018-ից մինչ 2021-ը մետաղական հանքերում տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում կազմված ակտերը։ Տեսչական մարմինը երկու անգամ հրաժարվել էր լրատվամիջոցին տրամադրել այդ տվյալները։ Այդ ակտերում են ամփոփված ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները, դրանց բնույթը, համապատասխանությունը ընդերքի օգտագործման պայմանագրերին և այլն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որ նախկինում հրապարակում կամ լրատվամիջոցներին տրամադրում էր ստուգման ակտերը, հրաժարվում էր դա կատարել՝ խորհուրդ տալով ստուգումների մասին տեղեկություններին ծանոթանալ իրենց հրապարակած հաշվետվություններում։ Անցյալ տարի վարչական դատարանը բավարարել էր Սիվիլնեթի և Թրանսփարենսիի հայցը, պարտավորեցրել տեսչական մարմնին տրամադրել պահանջված տեղեկատվությունը։ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բողոքարկել էր վարչական դատարանի այս որոշումը՝ հայտնելով, որ պահանջված տեղեկատվությունը կարող է վեաբերել տնտեսվարողի գործառնություններին։ 

Հունիսի 1-ին վարչական դատարանը մերժել է տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը։ ՍիվիլՆեթի և Թրանսփարենսի ինթերնեշնլի շահերը վարչական դատարանում ներկայացնում էր «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»՝ հանձինս Գենյա Պետրոսյանի, Էլինա Գյուրջյանի և Դավիթ Գյուրջյանի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում