Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
«Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։
https://civilnet.am/news/743154/%d5%b0%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b8%d5%be%d5%af%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%bc%d5%ab%d5%bd%d5%af-%d5%af%d5%a1%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։
2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։
https://civilnet.am/news/696640/%d5%ba%d5%a5%d5%af-%d5%a8-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%b6%d6%81%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d6%80%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a8/
Civilnet











