Գլխավոր Լրահոս

Կարմիր խաչի միջոցով Արցախից Հայաստան մեկնող քաղաքացի է արգելանքի վերցվել

Կարմիր խաչի միջոցով Արցախից Հայաստան մեկնող քաղաքացի է արգելանքի վերցվել

Կարմիր խաչի միջազգային կողմիտեի միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից մեկն Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել և տեղափոխվել այլ վայր։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջարդվել, թե իբր 1991-ի դեկտեմբերին Խոջալուի Մեշալի գյուղում  նա «սպանել է ազգությամբ ադրբեջանցիների, բռնի տեղահանել նրանց ու ոչնչացրել պետությանը պատկանող գույքը»։ Արցախի քաղաքացին ձերբակալվել է։ 

Դեպի առթիվ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ 

Ըստ Արցախի դատախազության՝ Ադրբեջանը քաղաքացուն ձերբակալել է Հակարիի կամրջի մոտ տեղադրված հսկիչ-անձնագրային կետում։ Ձերբակալվածը Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանն է։ 

https://prosecutornk.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%bc/

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի մոտ հավաքվել են քաղաքացու հարազատները, պաշտոնյաներ ու հարյուրավոր քաղաքացիներ, որոնք Կարմիր խաչից պահանջում են քայլեր ձեռնարկել` նրան վերադարձնելու համար: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրասենյակի տնօրենին հորդորեց հայտարարել, որ «Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ Կարմիր խաչը, ի վիճակի չէ երաշխավորել»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում