Գլխավոր Լրահոս

«Հաց են տալիս, հետո սպանե՞ն»․ արցախցիները փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը

«Հաց են տալիս, հետո սպանե՞ն»․ արցախցիները փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը

Հազարից ավելի արցախցիներ փակել են Աղդամից Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։ Հավաքվածները Ասկերանից և հարակից բնակավայրերից են, ինչպես նաև Ստեփանակերտից. ՍիվիլՆեթի հետ զրույցում այդ մասին ասաց Ասկերանի բնակիչ Ալլա Արզումանյանը։ 

«Նպատակն այն է, որ այդ ալյուրը չմտնի Արցախ, կոտորում են մեզ, հետո ալյուր բերում։ Ոչ լաց է, ոչ ծիծաղ։ Հաց են տալիս, հետո սպանե՞ն»,- ասաց Ալլան։ 

Ասկերանի բնակիչը նաև ասաց, որ գիշերը վրաններ են տեղադրում, որ մնան այստեղ։ 

***

Ադրբեջանական աղբյուրները այսօր՝ օգոստոսի 29-ին, տեսանյութ տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանո ներքո հուանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ։ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ հարցով  արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի քայլը ուղղված է առկա խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։

Օգոստոսի 29-ին յոթ ժամ տևած Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո Արցախի նախագահը ցուցարարներին հայտնեց, որ երբ մենք խոսում ենք ճանապարհը բացելու անհրաժեշտության մասին, նկատի ունենք միայն Լաչինի միջանցքը։ 

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում