Գլխավոր Լրահոս

Աղդամի ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում Լաչինի ճանապարհն էլ կբացվի․ Հաջիև

Աղդամի ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում Լաչինի ճանապարհն էլ կբացվի․ Հաջիև

Աղդամով ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում Լաչինի ճանապարհն էլ կբացվի․ BBC-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Որքան շատ ճանապարհներ՝ այնքան լավ բոլորի համար»,- ասել է Հաջիևը։

Նա հավելել է, որ «Ղարաբաղի հայերին առաջարկվել են նույն լեզվական, մշակութային, կրոնական և ինքնակառավարման իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիներին»։

***

Օգոստոսի 29-ին Ադրբեջանը հայտարարեց, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել: Նույն օրը երեկոյան հազարից ավելի արցախցիներ փակեցին Աղդամից Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։

«Հաց են տալիս, հետո սպանե՞ն»․ արցախցիները փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը

Օգոստոսի 30-ին Աղդամով ճանապարհի հնարավոր բացման մասին խոսել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ ասելով․ «Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու, այդ ճանապարհը չօգտագործելու հստակ որոշում կա»։

https://civilnet.am/news/748477/%d5%a1%d5%b2%d5%a4%d5%a1%d5%b4-%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8-%d6%83%d5%a1%d5%af-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%e2%80%a4-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%a1%d5%aa-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում