Գլխավոր Լրահոս

Խաղաղության պայմանագիր, ապաշրջափակում, անկլավներ․ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում

Խաղաղության պայմանագիր, ապաշրջափակում, անկլավներ․ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, մեր գործերը չհեշտացրեց։ Բայց մենք այս տարվա ընթացքում Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք։ Եթե (եվրոպական հարթակում քննարկված – խմբ․) սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն, մինչև տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսկան»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ինքը մի քանի անգամ հրապարակային վերահաստատել է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86 600 քկմ տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել․ «Վերջերս նա հայտարարել է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց 29 800 քկմ-ը չի հիշատակել, ինչը վերլուծաբանների մոտ մտավախություն և հիմք է առաջացնում, որ նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը նաև երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես սահմանազատման հիմք ընդունելու հարցում․ «Սա նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է նախապատրաստում»։

Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, բայց «ՀՀ-ն երբեք, ոչ մի տեղ իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնել, նման խոստում չի տվել»։

«Տրանսպորտային կոմունիկացիաների մասով փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների, պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը»,- հայտարարել է նա։

Վարչապետը նշեց, որ Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը, ինչպես ինքն ասել էր հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում