Գլխավոր Լրահոս

Հայաստանը և ԵՄ-ն սկսում են վիզայի ազատականացման երկխոսությունը․ «գնդակը ՀՀ դաշտում է»

Հայաստանը և ԵՄ-ն սկսում են վիզայի ազատականացման երկխոսությունը․ «գնդակը ՀՀ դաշտում է»

Հուլիսի 22-ին Եվրոպական միության խորհրդի՝ արտաքին գործերի նախարարները որոշումներ են կայացրել՝ մեկնարկելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին գրառում է արել X-ում․ «Եվրամիությունը Հայաստանի հետ սկսում է երկխոսություն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Հայ ժողովրդի ձգտումը դեպի Եվրոպա արտացոլող կարևոր քայլ։ Գնդակն այլևս Հայաստանի դաշտում է, որը պետք է համապատասխանի եվրոպական չափորոշիչներին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 14-ին ելույթ ունենալով Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին, հայտարարել էր՝ Հայաստանը սպասում է Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառվելու որոշմանը։

Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021-ին՝ աշխարհում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Ապրիլի կեսերին լրատվամիջոցները գրեցին, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին այս հիմնադրամից, բայց Հունգարիան արգելափակել է որոշումը։ Ավելի ուշ՝ հուլիսի սկզբին, հայտնի դարձավ, որ Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում