Գլխավոր Լրահոս

Երևանի ավագանին մանդատներից զրկեց ընդդիմադիրների, այդ թվում՝ Գրիգոր Երիցյանին

Երևանի ավագանին մանդատներից զրկեց ընդդիմադիրների, այդ թվում՝ Գրիգոր Երիցյանին

Երևանի ավագանին այսօր մանդատից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին՝ ավագանու ու Իրավական հարցերի հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառաբանությամբ։

Ավելի վաղ Գրիգոր Երիցյանը ամբիոնից հայտարարեց, որ իրեն մանդատից զրկելու նախաձեռնությունն իրավական առումով անօրինական է, քանի որ առկա է կեղծ հիմք։

«Նշվում է, թե Գրիգոր Երիցյանը բացակայել է Երևանի քաղաքի ավագանու հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում չորս նիստից։ Այս պնդումը կեղծ է»,- հայտարարեց Երիցյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանը պնդեց, թե խոսքը գնում է ոչ թե Երևանի ավագանու, այլ հանձնաժողովի նիստերի մասին։

Այդուհանդերձ, ավագանին որոշեց Երիցյանին զրկել մանդատից։ Մանդատներից զրկվեցին նաև «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանը և Անույշ Խուդավերդյանը։ Այս որոշումներն էլ բերել էր «Հանրային ձայնը»՝ հիմք ընդունելով նրանց բացակայությունները։

Անուշ Գինոսյանը հայտարարեց, որ մանդատից զրկումը «քաղաքական առևտրի արդյունք է»։

«Շնորհավոր պարոն Ավինյան, սա բավականին լավ առևտուր էր։ Ես դիմում եմ երևանցիներին՝ հաջորդ անգամ, երկար մտածեք, նոր միայն որևէ մեկին ձայն տվեք»,- ամփոփեց նա։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում