Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝ այլ գործի հիմքով

Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝ այլ գործի հիմքով

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հոկտեմբերի 4-ին բավարարեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Միսակյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորն էր։

Նրա լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով։ ԲԴԽ-ի բոլոր անդամներն արձանագրել էին նրա կողմից էական կարգապահական խախտումը։ Ավելի վաղ դատավորը խիստ նկատողություն էր ստացել։

Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքը եղավ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործը։ Դատավորը գործը ստացել էր 2021-ի սկզբին, իսկ դատավճիռը կայացրել 2024-ի կեսին, այսինքն՝ խախտվել էին գործի քննության ողջամիտ ժամկետները։

«Վահե Միսակյանն իր վարույթում գտնվող ընդամենը մեկ գործողություն պահանջող և մեկ մեղադրյալ հարցաքննելու համար նշանակել է 18 նիստ, որոնցից 14-ը հետաձգել է։ Արդյունքում գործը քննել է երեք տարուց ավելի ժամկետով»,- ԲԴԽ-ի որոշումը հրապարակեց Կարեն Անդրեասյանը։

https://civilnet.am/news/779672/%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d6%81-%d5%a4%d5%ab%d5%a6%d5%be%d5%a1%d5%bc%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%be/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում