Քաղաքապետարանի աշխատակիցները կալանավորվել են, հայտնի են անունները

Երևանի քաղաքապետարանի՝ նախօրեին ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են. ՍիվիլՆեթին հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ չորս անձանց նկատմամբ երեկ դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ որպես խափանման միջոց, որոնք բոլորն էլ բավարարվել են։ «Չորս անձանցից երեքը քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են, մեկը՝ վարչության նախկին պետ»,-ասաց Օհանջանյանը։
Փետրվարի 5-ին մամուլում շրջանառվեցին պաշտոնյաների անունները, սակայն պաշտոնական աղբյուրները հրաժարվում են անուններ նշել։
Մարիա Օհանջանյանը չհերքեց, որ ձերբակալվածները հենց այդ անձինք են։
Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։
Civilnet










