Գլխավոր Լրահոս

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 8 աշխատակցի հեռացրել են աշխատանքից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 8 աշխատակցի հեռացրել են աշխատանքից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 8 աշխատակցի հեռացրել են  աշխատանքից։ Այս մասին հայտնում են ԶՊՄԿ-ի մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։

Ընկերությունը հրապարակել է աշխատանքից ազատվածների անունները՝ 

Մարգարյան Շավարշ Հովհաննեսի

Արշակյան Կարեն Մարութի

Մխիթարյան Վահե Սամվելի

Բաբաջանյան Գոռ Վրեժի

Բաբաջանյան Վահե Վրեժի,

Բաբաջանյան Արթուր Վրեժի

Անդրեասյան Կարեն Արկադիի

Աթայան Տիգրան Արշամի

«Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ», - ասված է հայտարարության մեջ։

Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: 

«ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը», - հայտնել են ընկերությունից։

Ութ օր է՝ շարունակվում է Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը. պահանջը աշխատավարձերի բարձրացումն է։ Ընկերությունն անիրատեսական է համարում 50 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում