Գլխավոր Լրահոս

Մոսկվան ակնկալում է մինչև մայիս հստակեցնել Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ժամկետները

Մոսկվան ակնկալում է մինչև մայիս հստակեցնել Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ժամկետները

Պաշտոնական Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համոզված ենք, որ հանրապետության հարավում ռազմավարական կարևոր տարածաշրջանում ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին», - ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով, այս քայլը կարող է էական խթան հաղորդել առևտրի և ներդրումների, սոցիալական և կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը և Ռուսաստանի և տարածաշրջանի փոխադարձ կապերի հաստատմանը։

Ըստ ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովի՝ 2024-ի հունիսին արած հայտարարության, Մոսկվան ակնկալում էր Կապանում հյուպատոսություն բացել 2024-ի վերջին։

***
Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու մասին համաձայնությունը ձեռք էր բերվել 2023-ի մայիսին՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը։

2022-ի հոկտեմբերին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի արտգործնախարարը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում