Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը․ Քըլըչ

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը․ Քըլըչ

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը: Այս մասին հայտարարել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ Անթալիայում՝ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում։ 

Անիի կամուրջը վերականգնելու համատեղ ջանքերի մասին Հայաստանն ու Թուրքիան խոսում են դեռևս 2023-ից։

Քըլըչը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

«Շփումներ ունեցանք Ռուբեն Ռուբինյանի (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ -խմբ.) հետ, սակայն հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ»,-ասել է Քըլըչը։

Ադրբեջանցի լրագրողները Սերդար Քըլըչին հարցրել են, թե Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ ներկայացրե՞լ է, սակայն Քըլըչը հստակ պատասխան չի տվել։

«Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»,- ասել է Քըլըչը։

Անթալիայում հանդիպել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Ռուբինյանն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ լավ քննարկում են ունեցել Քըլըչի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում