Քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել՝ կաշառք ստանալու գործով

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում»,- հայտնում են կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեից։
Բացի այս, մամուլում նաև տեղեկություն տարածվեց, որ ավագանու նիստին զուգահեռ քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում խուզարկություն է իրականացվում։
Civilnet










