Գլխավոր Լրահոս

ՄԻՊ-ը չի բացառում ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

ՄԻՊ-ը չի բացառում ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չի բացառում՝ դիմել Սահմանադրական դատարան, եթե համարի, որ գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայության անցնելուն առնչվող օրինագծի նախագծային կարգավորումներում չեն լուծվում այն խնդիրները, որոնք ինքը տեսնում է։  

«Նախագծային կարգավորումները մեր կողմից դեռ ուսումնասիրվում են։ ‎Հույս ունեմ, որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որոնք ներկայացրել ենք, և ընտ էության  չենք ունենա այդ կարգավորումները»‎,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է Մանասյանը։

Կառավարությունը մայիսի 22-ին հաստատել է Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ և բովանդակային փոփոխություններ։

Նախագիծը նախատեսում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը նախատեսվում է սահմանել 32 տարեկանը։

Մայիսի 26-ին պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որով խնդրահարույց էր համարել այս օրինագիծը։ 

Պաշտպանի համոզմամբ՝ նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել` անձանց գույքային դրությամբ պայմանավորված` փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։

Անահիտ Մանասյանի դիտարկմամբ, Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման. սոցիալապես ապահովված զինծառայողներին հնարավորություն է տրվելու ծառայություն անցնել ավելի կարճ ժամկետով, իսկ այն զինծառայողները, ովքեր սահմանված չափի գումար չունեն՝ ծառայելու են ավելի երկար ժամկետով:

Մայիսի 26-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը նիստի մեկնարկից րոպեներ առաջ չեղարկել է կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը։ Այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարն արդեն եկել էր Ազգային ժողով, ամենայն հավանականությանմ՝ նիստին ներկա գտնվելու համար։

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գնացել է Ազգային ժողով՝ հանդիպելու ԱԺ «‎Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ‎։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում