Գլխավոր Լրահոս

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ դատական որոշումը կհրապարակի հունիսի 18-ին

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ դատական որոշումը կհրապարակի հունիսի 18-ին

Հայկ Ղազարյան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 18-ին. Վերաքննիչ քրեական դատարանը այս որոշումը կայացրեց հունիսի 16-ի նիստի ավարտին։  

Հարությունյանը անցնում է «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» քրեական գործով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, Պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում սպանվել է 20 զինծառայող, 7-ը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարի ազատազրկման։

Կարդացեք նաև՝

«Մերո՞նք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում