Գլխավոր Լրահոս

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելուն

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելուն

Իրանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշմանը։ Հաջորդ փուլում օրինագիծը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։ 

Ըստ պաշտոնական Թեհրանի, այս որոշման պատճառը ՄԱԳԱՏԵ-ի «քաղաքականացված դիրքորոշումն» ու «ոչ պրոֆեսիոնալ վարքիծն» է: 

Իրանի խորհրդարանի որոշումը հաջորդել է ԱՄՆ-ի հարվածներին Իրանի մի քանի ատոմային օբյեկտների վրա, որոնք իրականացվել էին միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ, հայտնում է Mehr գործակալությունը։

Հունիսի 13-ին Իսրայելն անակնկալ հարվածներ հասցրեց Իրանի մի շարք օբյեկտների, ինչը Իսրայելի պաշտոնյաները պատճառաբանում էին նրանով, որ, ըստ իրենց, կանխում էին Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու «մոտալուտ սպառնալիքը»։ Ի պատասխան Իրանն էլ սկսեց Իսրայելին հարվածել:

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։

Հունիսի 24-ին Իրանն ու Իսրայելը դադարեցրել են հարձակումները:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում