Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Այս մասին հայտնում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ընկերության ժամանակավոր կառավարիչ։
Ըստ հաղորդագրության՝ որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
Հուլիսի 17-ին վարչապետի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։
Ռոմանոս Պետրոսյանը «ՔՊ» վարչության անդամ է։
Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Civilnet











