Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթի հրապարակումներից հետո՝ շրջադարձ երեք երեխաների գործով

ՍիվիլՆեթի հրապարակումներից հետո՝ շրջադարձ երեք երեխաների գործով

Գևորգ Թոսունյան

ՍիվիլՆեթի հրապարակումներից հետո՝ օգոստոսի 27-ին և 29-ին, Գառնիի և Մարտունիի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները (ԽՀՀ) հավելյալ ուսումնասիրություններ են իրականացրել ու եզրահանգել, որ երեք անչափահաս երեխաները պետք է մնան մոր՝ Վարսենիկ Սեդրակյանի մոտ։

Երեք երեխաների համար պայքարող Վարսենիկ Սեդրակյանի պատմությանը ՍիվիլՆեթն ավելի վաղ անդրադարձել է տարբեր հրապարակումներով՝ ներկայացնելով Վարսենիկի նկատմամբ կատարված բռնությունն ընտանիքում։ 

Ավելի վաղ դատարանը որոշել էր, որ Վարսենիկի երեխաները պետք է մնան հոր՝ Աբրահամ Մարգարյանի խնամակալության տակ։ Վարսենիկը փորձում է երեխաներին վերադարձնել։ Թե ում մոտ ի վերջո կմնան երեխաները՝ դեռ պետք է դատարանը որոշի։ Մայրը պահանջում է փոխել երեխաների բնակության վայրը՝ պնդելով, որ հայրը՝ Աբրահամ Մարգարյանը, բռնարար է։

Վարսենիկ Սեդրակյանի ներկայացուցիչ, փաստաբան Շուշանիկ Արսենյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Մարտունիում և Գառնիում երկու տարբեր նիստ է տեղի ունեցել։ «Երեկվա նիստը Մարտունիում կայացել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ։ Այն եղել է արտահերթ, իսկ Գառնի քաղաքի նիստը՝ հերթական։ Երկու խնամակալության մարմիններն էլ եզրահանգել են, որ երեխաների բնակության վայրը պետք է սահմանվի մոր հասցեն»,- ասաց նա։

Խնամակալության մարմիններն իրենց եզրակացությունները կներկայացնեն սեպտեմբերի 9-ին նշանակված դատական նիստին։

Փաստաբան Արսենյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ դատարանը նախկինում երեխաների բնակության վայր էր սահմանել հոր տունը, հանգամանքներն էականորեն փոխվել են։ Հայրը, որը ստանձնել էր երեխաների խնամքը, ոստիկանությունում հաշվառվել է որպես ընտանիքում բռնություն գործադրող անձ։

«Ես կարծում եմ, որ բռնարար հոր մոտ երեխաներ թողնելը, կարելի է ասել, հանցագործություն է, որովհետև եթե անձը ընտանիքում բռնություն է գործադրում, չի բացառվում, որ մի օր նաև իր երեխաների նկատմամբ այդ նույն բռնությունը կիրականացնի»,- նշել էր փաստաբանը՝ հավելելով, որ բռնության դեպքը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում