Գլխավոր Լրահոս

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեսակցությունները սահմանափակել են այլ անձանց հետ բացառությամբ՝ մոր։ Նրա խոսքով, դատարանը բավարար չի համարել այլընտրանքային խափանամիջոցների կիրառումը՝ տնային կալանք, գրավ և այլն։ Սարգսյանը նշեց, որ այս որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում։

«Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև այստեղ ակնհայտ ապօրինի դատական ակտի հատկանիշ կա։  Այս պահին հոդվածներից մեկը, որը որ մեղսագրվում է, այն պահին իբր, երբ որ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել: Այսինքն իրենք ասում են 2021-ին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի և կոնկրետ անձի չընտրի, և 2021-ին դա հանցագործություն չի եղել։ 2022-ի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության, իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործում չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ և դիտարկվել, հետևաբար սա չէր կարող ընդհանրապես մեղադրանք ներկայացվել, սա չէր կարող կալանք լինել»,- ասել է Սարգսյանը։

Փաստաբանը նաև հայտնել է, որ Մկրտիչ Սրբազանի գործով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ մեղադրանքը ներկայացվել է Տեր Արամի հայտարարության հիման վրա։

Սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսության եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ 2021-ին Հայ առաքելական եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար։

***

Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոգևորականները բերման են ենթարկվել՝ ծառայողական լիազորությունները կամ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում