Գլխավոր Լրահոս

ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել՝ կալանավորել Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն․ փաստաբան

ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել՝ կալանավորել Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն․ փաստաբան

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը: Եթե այս ստանդարտն է գործելու, ապա պատկերացրեք օրինակ մեկ անձ հաղորդում տա և ասի, որ քննիչը կամ դատախազը կամ դատավորը իրենից կաշառք է պահանջել: Ի՞նչ եք անելու այս ժամանակ» ,- գրել է Զոհրաբյանը:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով։

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»,- հայտնել են ՔԿ-ից:

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ նոյեմբերի 2-ին Քննչական կոմիտեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում