Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը: Շուտով այն կգնա դատարան։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են lurer1-ին։
Վարդան Ղուկասյանի արարքը հիմնավորվել է քրեական վարույթով ձեռք բերված մի շարք ապացույցներով։ Կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Վարդան Ղուկասյանը, ըստ նրա փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում: Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
***
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել Գյումրիի համայնքապետարանում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 21-ին Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Նույն օրը Ղուկասյանի պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշում է կայացվել։
Civilnet











