Գլխավոր Լրահոս

Հայաստանն ակնկալում է Խաղաղության հիմնադրամից 20 մլն եվրո ստանալ․ հաջողվել է վերացնել Հունգարիայի վետոն

Հայաստանն ակնկալում է Խաղաղության հիմնադրամից 20 մլն եվրո ստանալ․ հաջողվել է վերացնել Հունգարիայի վետոն

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնարկում է, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել կոնսենսուսի հասնել Հունգարիայի հետ՝ վերացնելով վերջինի վետոն Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու հարցում։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ապահովումից հետո հայկական կողմն ակնկալում է Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը:

«Մենք գնահատում ենք ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրի և ընդհանուր՝ ԵՄ մակարդակում ձևավորված կոնսենսուսը։ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը ԵՄ բոլոր անդամ պետությունները վերահաստատել են այդ և այլ գործիքակազմի միջոցով տրամադրվող աջակցությունը, ուստի կարող ենք փաստել, որ կա արտահայտված քաղաքական համաձայնություն, և անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ապահովումից հետո ակնկալում ենք Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը»,- հայտնեց Բադալյանը:

Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր  Հունգարիայի արտգործնախարարներ Պետեր Սիյարտոյի հետ։ Նախարարները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում։  Նախարարները կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները՝ միտված երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: Վերջինիս համատեքստում ընդգծվել է ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:

«Մենք գնահատում ենք ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրի և ընդհանուր՝ ԵՄ մակարդակում ձևավորված կոնսենսուսը»,- հայտնեց Բադալյանը:

Դեկտեմբերի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանն արտգործնախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի և տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում աջակցությունն ու ձևավորված կոնսենսուսը։ 

Դեռևս այս տարվա մարտին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ Խորհրդին առաջարկ էր ներկայացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին աջակցության երկրորդ՝ ոչ հարձակողական միջոցի տրամադրման վերաբերյալ։ Աջակցությունը մինչ օրս Հայաստանին չի տրամադրվել, քանի որ Հունգարիան վետո է կիրառում՝ արգելափակելով այդ որոշումը։

Կայա Կալասը հունիսին հայտնել էր, որ ԵՄ-ն դեռ որոշման չի հասել՝ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու հարցում, բայց աշխատում է այդ ուղղությամբ լուծումներ գտնել։

2024-ին Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցության չափով օգնություն էր տրամադրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում