Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն հաստատել է Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը

ԵՄ-ն հաստատել է Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը

Եվրոպական միությունը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 մլն եվրոյի աջակցության տրամադրման որոշումը՝ հաղթահարելով ամիսներ տևած դիվանագիտական փակուղին և Հունգարիայի վետոն։ Այս մասին տեղեկանում են ԵՄ խորհրդի պաշտոնական էջից:

Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) այս հատկացումը նպատակաուղղված է Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ հզորացմանը և տարածաշրջանային դիմակայունության բարձրացմանը։

Այս միջոցառմամբ ԵՄ-ն ընդլայնում է Հայաստանի զինված ուժերին ցուցաբերվող տեխնիկական օգնությունը՝ ընդհանուր աջակցության ծավալը հասցնելով 30 մլն եվրոյի։ 

«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը:

Աջակցության նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները՝ առաջնահերթությունը տալով ճգնաժամային իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությանը։ Ծրագիրը նախատեսում է բարձրացնել երկրի դիմակայունությունը և արագացնել հայկական ստորաբաժանումների փոխգործակցությունը միջազգային, այդ թվում՝ ԵՄ խաղաղապահ առաքելություններին հնարավոր մասնակցության համար։ Նոր հատկացումը լրացնելու է 2024-ին հատկացված 10 մլն եվրոյի ծրագիրը, որով նախատեսված ծավալվող վրանային ճամբարը կընդլայնվի մինչև բրիգադի չափի։

Որոշումն ընդունվել է Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև տևական բանակցություններից հետո։ Դեռևս 2024-ի մարտին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից առաջարկված այս նախաձեռնությունն ամիսներ շարունակ արգելափակված էր Հունգարիայի վետոյի պատճառով։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 2025-ի դեկտեմբերի կեսերին հայտնել էր, որ ԵՄ բոլոր 27 անդամների միջև ձևավորվել է քաղաքական կոնսենսուս, որին նախորդել էր դեկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը Մալթայում։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ կողմերը պատրաստակամություն էին հայտնել ԵՄ գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրեր կյանքի կոչելու հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում