Գլխավոր Լրահոս

Եվրոպան չինացի ներդրողների համար ավելի գրավիչ է, քան ԱՄՆ-ը

Եվրոպան չինացի ներդրողների համար ավելի գրավիչ է, քան ԱՄՆ-ը

Եվրոպան չինացի ներդրողներին երկու անգամ ավելի շատ է գրավում, քան ԱՄՆ-ը: Վերջին երկու տարում Եվրոպայում չինական ներդրումների ծավալների մեծացումը պայմանավորված  է ինչպես կոմերցիոն հնարավորությունների ընդլայնմամբ, այնպես էլ  քաղաքական նկատառումներով: Այսպիսի եզրակցություն է պարունակում ամերիկյան Rhodium Group վերլուծական ընկերության զեկույցը: Այսպես՝ Եվրամիություն չինական ներդրումների ներհոսքը 2008թ. կազմել է $1 մլրդ, 2009-2010թթ. մինչև $3 մլրդ, որը վերջին երկու տարիներին գրեթե եռապատկվել է՝ կազմելով մինչև $10 մլրդ: ԱՄՆ-ում չինական ուղղակի ներդրումները 2010թ. աճել են մինչև $5մլրդ՝ 2008թ. $1 մլրդ-ի համեմատ: 2011թ. դրանց ծավալը կազմել է $4,7 մլրդ, 2012թ. ռեկորդային՝ $6,5 մլրդ: Այս ցուցանիշները հիմնականում հնարավոր է եղել արձանագրել եվրոգոտում կոմերցիոն հնարավորությունների ընդլայնմամբ՝ ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ֆոնին: «Չինացի ներդրողները հնարավորություն են ունեցել գնել մի շարք ընկերություններ և հեռանկարային ակտիվներ, որոնք երկարաժամկետ կայուն եկամուտներ են ապահովել: Խոսքը հիմնականում կոմունալ ծառայություններ մատուցող և ենթակառուցվածքային ընկերությունների մասին է», -ասված է զեկույցում: Չինաստանը մինչ 2012թ. ԵՄ կոմունալ ենթակառուցվածքներում ներդրել է ավելի քան $5 մլրդ, մինչդեռ ԱՄՆ-ում այս ցուցանիշը մոտ է գրեթե զրոյին: Եվրոպայում կատարված ներդրումների մեծ ծավալը պայմանավորված է նաև հանգամանքով, որ ԱՄՆ-ը Օտարերկրյա ներդրումների հանձնաժողովը չեղյալ  է հայտարարել մի շարք գործարքներ՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում