Գլխավոր Լրահոս

Իրանն ու ԱՄՆ-ը հնարավոր է բարձր մակարդակի բանակցություններ սկսեն առաջիկա օրերին

Իրանն ու ԱՄՆ-ը հնարավոր է բարձր մակարդակի բանակցություններ սկսեն առաջիկա օրերին

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին, որոնց կարող են մասնակցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին գրել է Tasnim-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Իրանական լրատվամիջոցը նշում է, որ թեև հանդիպման ստույգ ժամկետն ու վայրը դեռևս վերջնականապես հստակեցված չեն, սակայն սպասվում է, որ քննարկումները կընթանան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ 

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղաին նույն օրը հայտարարել է, որ Թեհրանն այժմ մանրակրկիտ ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների կառուցվածքը՝ առաջնահերթություն տալով պատժամիջոցների վերացմանը և ազգային շահերի պաշտպանությանը։ 

Անդրադառնալով բանակցային գործընթացի նպատակներին՝ Բաղաին շեշտել է, որ պատժամիջոցների մեղմացումը մնում է առանցքային խնդիր, միաժամանակ հիշատակելով նախարար Արաղչիի վերջին պնդումն առ այն, որ միջուկային հարցը վաղուց օգտագործվել է որպես պատրվակ Իրանի դեմ հակամարտություն հրահրելու համար։ Ըստ իրանական կողմի՝ միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ վստահության կառուցման միջոցառումների դիմաց երկրի հիմնական պահանջն է անարդարացի սահմանափակումների լիակատար վերացումը։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս էր հայտնել, որ Իրանը կհամաձայնվի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։ «Դուք կարող եք նրանց համոզել բանակցել բավարար գործարքի շուրջ. ոչ մի միջուկային զենք։ Նրանք պետք է դա անեն։ Բայց ես չգիտեմ՝ նրանք դա կանեն, թե ոչ, չնայած նրանք մեզ հետ խոսում են, լուրջ խոսում», – լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։

Ի պատասխան Վաշինգտոնի հռետորաբանության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «մատը ձգանին է»՝ հզոր հակահարված տալու ցանկացած ագրեսիայի։ Նա ընդգծել է, որ «12-օրյա պատերազմից» քաղված դասերը Թեհրանին հնարավորություն են տվել արձագանքել առավել ուժգին։ Այդուհանդերձ, իրանական կողմը պնդում է, որ դեռ պատրաստ է փոխշահավետ միջուկային գործարքի՝ վերահաստատելով, որ միջուկային զենքի ստեղծումն իրենց ծրագրերում ներառված չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում