Գլխավոր Լրահոս

Արամ Ա. Կաթողիկոսը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում պահվող հայերի հարցով

Արամ Ա. Կաթողիկոսը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում պահվող հայերի հարցով

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում բանտարկված Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։

Այս մասին հաղորդագրություն է տարածվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ Արամ Ա․ Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում հոգևոր-մշակութային կոթողների անվտանգ պահպանման հրատապ հարցերի վրա՝ դիմելով նրա անձնական միջամտությանը։

Նամակում Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակորեն շեշտում է թե՛ ռազմագերիների ազատ արձակման, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Վեհափառ Հայրապետի նամակն արդեն հասել է ԱՄն փոխնախագահին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում