Գլխավոր Լրահոս

Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարն անդրադարձել են խաղաղությանն ու տնտեսական համագործակցությանը

Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարն անդրադարձել են խաղաղությանն ու տնտեսական համագործակցությանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են համագործակցության զարգացման և տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտոնւմ են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝

Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը:

Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության, ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերի:

Միրզոյանն ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցերի՝ քննարկելով առևտրատնտեսական ու գործարար կապերի, ներդրումային ծրագրերի խթանման տարբերակներ, որոնց արդյունավետ իրացմանը կարող են նաև նպաստել վերջին տարիներին ուղիղ չվերթների աճող քանակն ու զբոսաշրջության ծավալները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում