Գլխավոր Լրահոս

Ջեյ Դի Վենսը Հայաստան կայցելի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո․ AP

Ջեյ Դի Վենսը Հայաստան կայցելի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո․ AP

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կայցելի 2026-ի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո։ Այս մասին գրել է Associated Press-ը:

2026-ի Ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 6-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի փոխանցմամբ՝ սա կլինի փոխնախագահի սակավաթիվ միջազգային այցերից մեկն այս տարի։ Նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին ընդառաջ նախագահ Դոնալդ Թրամփը և կաբինետի անդամները կենտրոնանալու են ներքին քաղաքական օրակարգի և երկրի ներսում կայանալիք շրջագայությունների վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել ր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Նա նշել է, որ փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ «խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի միջազգային խաղաղության ու բարեկեցության երթուղին առաջ մղելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում