Գլխավոր Լրահոս

Անդրատլանտյան ազատ առևտրի համաձայնագիրը լրջորեն կփոխի գլոբալ ամբողջ տնտեսական համակարագը. փորձագետներ

Անդրատլանտյան ազատ առևտրի համաձայնագիրը լրջորեն կփոխի գլոբալ ամբողջ տնտեսական համակարագը. փորձագետներ

ԱՄՆ և Եվրոպայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կարող է լրջագույնս փոխել գլոբալ տնտեսական ամբողջ համակարգը: Այսպիսի տեսակետ են հայտնել ամերիկացի և եվրոպացի փորձագետները Վաշինգտոնի Բրուքինգսի համալասարանում տեղի ունեցած հանդիպմանը:

Նիդեռլանդների արտաքին առևտրի փոխնախարար Սիմոն Սմիթսը տեսակետ  է հայտնել, որ համաձայնագրի ներմուծման շուրջ իրական բանակցութունները կսկսվեն արդեն առաջիկա ամիսներին: «Եվրամիության երկրները պետք է Եվրահանձնաժողովին համապատասխան մանդատ տրամադրեն: Հուսով եմ՝ այս ամռանը մենք կսկսենք բանակցությունները», -ասել է Սմիթսը: Նա՝ մյուս կողմից վերջնական որոշման ընդունման հստակ ժամկետներ չի նշել՝ հույս  հայտնելով, որ դա տեղի կունենա 2016թ., երբ Նիդեռլանդները կնախագահի ԵՄ-ում:

Ամերիկացի փորձագետները ԱՄՆ-Եվրոպա առևտրային կապերը աշխարհում ամենակարևոր է անվանել: Նրանց կարծիքով՝ համաձայնագիրը անդրատլանտյան համագործակցության նոր բազիս, և դրա հեռանկարները խոչընդոտող էական գործոններ չկան:

Հանդիպման մասնակցիները նշել են, որ կողմերը համաձայնագիրը ստորագրելիս հնարավորինս մոտ են գործելու Առևտրի համաշխարհային կազմակերպության չափանիշներին: «Դա նշաանկում է, որ եթե համաձայնագիրը ստորագրվի, դրան կարող են միանալ նաև մյուս երկրները», -նշել են փորձագետները:

Նրանց մի մասի կարծիքով՝ ԵՄ  և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախաձեռնության գլխավոր խթանը եղել է ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը կողմերին հարկադրել է  ավելի արագ գործել:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև այս համաձայնագրի ստորագրման մասին փետրվարի կեսին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օբաման Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում նշել էր, որ փաստթղթի շնորհիվ լավ վարձատրվող աշխատատեղեր կստեղծվեն միլիոնավոր ամերիկացիների համար: Ավելի ուշ Սպիտակ տունը հստակեցրել է, որ խոսքը երկկողմ ներդրումենրի ավելացման մասին է: Դրանց ծավալը ներկայւում $4 տրլն է: 2011թ. ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրի ծավալը կազմել է $636 մլրդ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում