Գլխավոր Լրահոս

Փետրվարի 9-ին Հայաստան է ժամանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը

Փետրվարի 9-ին Հայաստան է ժամանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը

Փետրվարի 9-10-ը Հայաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հայաստանից հետո ԱՄՆ փոխնախագահը մեկնելու է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից։ Հաղորդվում է, որ նրան ուղեկցելու է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի նպատակն է առաջ մղել նախագահ Թրամփի խաղաղության ջանքերը և խթանել «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղին» (TRIPP) նախաձեռնությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Նա նշել էր, որ փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ «խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի միջազգային խաղաղության ու բարեկեցության երթուղին առաջ մղելու համար»։

«Մենք կուժեղացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր, կկնքենք գործարքներ մեր հիանալի կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ՝ ներառյալ զրահաբաճկոններ, նավակներ և այլ միջոցներ»,- սոցիալական իր էջերում գրել էր ԱՄՆ նախագահ Թրամփը։

Ջեյ Դի Վենսն ԱՄՆ-ի՝ Հայաստան երբևէ այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում