
Ardoe Finance Ltd ընկերությունը՝ ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին պատկանող USM Group-ի դուստր ձեռնարկությունը, վաճառում է Mail.ru Group-ի իր բաժնետոմսերի 7,4%-ը: Գործարքը Ուսմանովին կապահովի լրացուցիչ $530-560 մլն, և գնորդները հնարավոր է՝ ստանան $899 մլն շահութաբաժին:
Mail.ru Group-ը 15,5 մլն գլոբալ դեպոզիտար արժեկտրոնի (GDR) վաճառքի մասին հայտարարել է փետրվարի 27-ին: Վաճառքի կազմակերպիչը ամերիկյան Morgan Stanley-ն է՝ $34,25-36/1 GDR գնով:
Գործարքից հետո Ardoe պարտավորվում է առնվազն կես տարի Mail.ru-ի բաժնետոմսեր չվաճառել:
USM Group-ը վերահսկում է Mail.ru-ի կապիտալի 25,3%-ը և քվեարկության իրավունքով բաժնետոմսերի 60,6%-ը: Գործարքից հետո USM մասնաբաժինը կապիտալում և բաժնետոսմերում համապատասխանաբար կնվազի մինչև 17,9% և 58,1%: Բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հանգամանքով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունը դրական դինամիկա է արձանգարում և բաժնետերերին պարբերաբար շահութաբաժիններ է վճարում:
2012թ. Mail.Ru Group-ի զուտ շահույթը ավելացել է 37%-ով, հասույթը՝ 39%-ով:
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ. և ոլորտի ռուսալեզու առաջատարներից է:
Civilnet










