Գլխավոր Լրահոս

2012թ. ԱՄՆ-ի բանկիրների պարգևավճարները կազմել են $20 մլրդ

2012թ. ԱՄՆ-ի բանկիրների պարգևավճարները կազմել են $20 մլրդ

2012թ.ԱՄՆ-ի խոշոր բանկերը իրենց աշխատակիցներին ընդհանուր առմամբ վճարել են $20 մլրդ: Նյու Յորքի ֆինանսսկան սեկտորի աշխատակիցը միջինը ստացել է $122 հազ. պարգևավճար: Այս ցուցանիշները դեռ շարունակում են զիջել նախաճգնաժամայինին: Այս  մասին հայտարարել է Նյու Յորքի գլխավոր աուդիտոր Թոմաս Դինապոլին:

Անցած տարի Ուոլ սթրիթի աշխատակիցների կանխիկ պարգևավճարներն աճել են  8%-ով, ընդ որում՝ աճի հիմնական մասն ապահովվել է նախորդ տարիների համար նախատեսված փոխհատուցումների հաշվին, որոնց վճարման վերջնաժամկետ է եղել 2012թ.: Համեմատության համար՝ 2006թ. Նյու Յորքի բանկիրների պարգևավճարները կազմել են ռեկորդային $34,3 մլրդ:

Պարգևավաճարների աճը պայմանավորված է նաև ֆինանսական կազմակերպությունների դրական ցուցանիշներով: Մասնավորապես՝ բրոքերա-դիլերային գործարքները NYSE-ում բանկերին ապահովել են շուրջ $24 մլրդ-ի շահույթ, որը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Շուկայի առանձին խաղորդներ, օրինակ, JP Morgan-ը, արդեն երրորդ տարին անընդմեջ ռեկորդային զուտ շահույթ է ստացել:

Բանկերը՝ չնայած բավական բարձր ցուցանիշներին՝ շարունակում են կրճատել աշխատակցիների թիվը: Այսպես՝ ըստ Դինապոլիի՝ ներկայում ոլորտում աշխատողների թիվը 169,7 հազ., որը շուրջ 1 հազ.-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում՝ հնարավոր է՝ ընթացիկ տարում  դա շարունակվի:

Պարգևավճարների աճից բավական «ուրախացել են» նաև քաղաքային իշխանությունները, քանի որ դրանք բյուջեի համալրման կարևոր աղբյուր են: Նյու Յորքում վճարվող աշխատավարձերի 23%-ը բաժին է ընկնում ֆինանսական ոլորտին, որի աշխատակիցները աշխատող քաղաքացիների միայն 5%-ն են կազմում: Նյու Յորքի բյուջեի եկամտային մասի 14%-ը ապահովվում է Ուոլ Սթրիթի հարկային մուտքերի հաշվին: Ցուցանիշը նախաճգնաժամային տարիներին կազմել է 20%: Ուշագրավ է, որ բանկերի մեծ մասը, տուրք տալով աշխատակիցների և հասարակության ճնշումներին, փորձում են հնարավորինս երկարաձգել պարգևավաճարների հատակցումը: Այսպես օրինակ՝ Morgan Stanley-ին իր աշխատակիցներին 2012-ի համար պարգևավճարներ տրամադրելու է երեք տարվա ընթացքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում