Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով

Փետրվարի 10-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության վերջին նիստը։ Հայտնում են ադրբեջանական լրատավամիջոցները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով։ Պաշտպանական ճառ չի եղել, փաստաբան Բաբիշովն այն չի ներկայացրել Վարդանյանի խնդրանքով։ Բաբիշովը հայտարարել է, որ իրենք կտրականապես համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանը իր եզրափակիչ խոսքում անդրադարձել է ընդհանուր հարցերի։ Լրատվամիջոցների հրապարակումներում Վարդանյանի խոսքից շեշտվել է միայն այն դրվագը, որտեղ Արցախի նախկին պետնախարարը նշել է, որ ավելի քան երկու տարվա կալանքի ընթացքում բացահայտել է ադրբեջանական պոեզիան։

Փետրվարի 5-ին Բաքվի դատարանն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց։ Իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում