Գլխավոր Լրահոս

Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը․ Փաշինյան

Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը․ Փաշինյան

ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Այս մասին փետրվարի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։ Հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Որևէ  բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,- ասաց Փաշինյնաը:

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման արդյունքներին՝ Փաշինյանը ասաց, որ ստացել են այն, ինչ ակնկալում էին։

«Մենք առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում իրականացնելու ենք համագործակցություն: Այս ամենը Խաղաղության օրակարգի արդյունքն է։ Միացյալ Նահանգների փոխնախագահը մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ-ի քաղաքական կամքը՝ աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելուն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ կարևոր է Վենսի այցի տնտեսական համատեքստը․ «Այցը Հայաստանին դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում։ Շատ կարևոր է, որ ԱՄՆ ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է ՀՀ-ում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա»։

«ԱՄՆ-ն ՀՀ-ում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, ներդրումային միջավայր է ունենալու»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում