Գլխավոր Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, քանի որ նրանք ինքնիշխան պետություններ են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը Հայաստան ու Ադրբեջան։ 

«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա։ Սա ներառում է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ, մշակութային հարաբերություններ և այլն», - պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին, թե արդյոք հանրապետությունների խորացող համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ ատոմային էներգիայի և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մտահոգություններ է առաջացնում։

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանին և Հայաստանին միավորում են ինտեգրացիոն նախագծերը և Եվրասիական տնտեսական հանրությունը։ Նա ընդգծել է, որ այս կազմակերպության դերը հանրապետության տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման գործում ակնհայտ է և հույս է հայտնել, որ ռուս-հայաստանյան համագործակցությունը կշարունակվի։

Մամուլի քարտուղարը հավելել է, որ Հայաստանում դեռևս կան հին խորհրդային ատոմային էլեկտրակայաններ, որոնք «իհարկե, խորհրդային նախագծով են և ռուսական նախագծով»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մրցակցային առավելություն ունի միջուկային ոլորտում՝ նշելով, որ այն «կարող է ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիների ընթացքում՝ ավելի ցածր գնով»։

Փետրվարի 9=ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններից հետո ստորագրվել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում