Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երթուղին Իջևան-Գյումրի ուղղությունն է․Փաշինյան

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա անցնող ամենակարճ ճանապարհն Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ երթուղին է։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որքան էլ տարօրինակ հնչի, առաջին հայացքից ինձ էլ տարօրինակ թվաց այդ տեղեկատվությունը, բայց Հայաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա անցնող ամենակարճ ճանապարհն Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ երթուղին է»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման կոնտեքսում երկաթուղու վերականգնման հարցին, վարչապետը նշեց, որ բոլոր երթուղիների վերականգնման հարցը քննարկվում է՝ անգամ տասնամյակներ շարունակ սողանքի տակ հայտնված երթուղիները, այդ թվում Իջևանն Ադրբեջանին կապող երկաթուղին։
«Հայաստանի երկաթուղու վերականգնման բոլոր տարբերակները քննարկվում են, և հարցը կապված է տեխնիկատնտեսական նպատակահարմարությունների և քաղաքական գործընթացների հետ։ Ինչքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան սցենարների զարգացումնը հավանական կդառնա»,- ասաց վարչապետը։
Վարչապետը բիզնեսմեններին հորդորեց օգտվել Ադրբեջանով անցնող այն երթուղուց, որն արդեն իսկ բաց է։
«Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղին Ադրբեջանով բաց է։ Այդ մասին բարձր մակարդակի հայտարարություններ ու հավաստիացումներ ունենք Ադրբեջանից»,- ասաց վարչապետը։
***
2025-ի դեկտեմբերից Հայաստանն Ադրբեջանից երկաթուղով դիզվառելիք է ներկրում Վրաստանի տարածքով։
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ գնելու և վաճառելու հարցում են հետաքրքրված։
Նոյեմբերից Հայաստանը երկաթուղով նաև հացահատիկ է ներկրում Ռուսաստանից և Ղազախստանից՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Տեղադրություն
Civilnet










