Գլխավոր Լրահոս

Երևանը պատրաստ է ընդլայնել ռազմավարական համագործակցությունը Թեհրանի հետ. Մհեր Գրիգորյան

Երևանը պատրաստ է ընդլայնել ռազմավարական համագործակցությունը Թեհրանի հետ.  Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Իրանի հարաբերությունները հիմնված են անկեղծության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ ՀՀ կառավարությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում՝ խորացնելու և ընդլայնելու Իրանի հետ ռազմավարական համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Այս մասին Իրանի Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ակտիվ քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության շնորհիվ երկու երկի հարաբերությունները շարունակաբար զարգանում են՝ նպաստելով ժողովուրդների բարօրությանը։ Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի ղեկավարության հայտարարությունները՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, հատկապես այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը նման աջակցության կարիք ուներ։

Փոխվարչապետը նաև նշել է, որ նախորդ տարվա կարևոր իրադարձություններից էր Իրանի նախագահի այցը Հայաստան։ Այցի շրջանակում կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Նա ընդգծել է, որ երկկողմ օրակարգի առաջմղման համար կարևոր դեր ունի միջկառավարական համատեղ հանձնաժողովը։ Որպես հայկական կողմի համանախագահ՝ Գրիգորյանը հայտնել է, որ Երևանը պատրաստ է այս տարի հյուրընկալել հանձնաժողովի հերթական նիստը։

Վերջում փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում