2026 թվականի սկզբին զինծառայողի մահվան երկու դեպք է գրանցվել ոչ մարտական պայմաններում։ ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել պետական մարմիններ՝ հասկանալու, թե 2024-ին և 2025-ին զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական վարույթներն ինչ փուլում են այսօր։ Ըստ դատախազության տվյալների՝ 2024-25 թվականներին Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կա երկու մեղադրական դատավճիռ։
2024-ին զինված ուժերում զինծառայողների մահվան 27 դեպք է գրանցվել։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տվյալներով՝ 2024 թվականին զինծառայողներին առնչվող մահվան դեպքերով հարուցվել է 19 քրեական վարույթ (խմբ. - երբ մի դեպքի հետևանքով մի քանի մահ է գրանցվում, հաճախ մեկ վարույթ է հարուցվում մեկ դեպքի շուրջ)։
Դրանցից ամենաշատը՝ 8 դեպքը, սպանության հոդվածով է հարուցվել, 7-ը՝ զինծառայողների անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման, 1-ը՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման հոդվածով:
2024 թվականին հարուցված վարույթների կարգավիճակը.

2025 թվականի ընթացքում Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 6 դեպք։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում զինծառայության հետ կապված զիծառայողների մահվան դեպքերով ներկայացվել է 9 քրեական վարույթ, որից 3-ը վերաբերում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զինծառայողների մահվան դեպքերին։
9 դեպքից 4-ը զինծառայողներին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ զինվորական պաշտոնեական անփութության, 2-ը՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ զինծառայողի հանկարծամահության հոդվածով։
Նշված վարույթներից 2024 թվականին հարուցված վարույթների կարգավիճակը.

Ըստ դատախազության տվյալների՝ 2024-25 թվականներին Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կա երկու մեղադրական դատավճիռ։
Սիրանուշ Ադամյան
Civilnet











