Գլխավոր Լրահոս

Կարապետյանը չի կարող լինել պատգամավոր կամ վարչապետ՝ այլ երկրի քաղաքացի լինելու պատճառով․ Ալեն Սիմոնյան

Կարապետյանը չի կարող լինել պատգամավոր կամ վարչապետ՝ այլ երկրի քաղաքացի լինելու պատճառով․ Ալեն Սիմոնյան

Կարապետյանը չի կարող լինել ո՛չ պատգամավոր, ո՛չ վարչապետ՝ ելնելով ՀՀ օրենսդրությունից և Սահմանադրությունից, քանի որ հանդիսանում է այլ երկրների քաղաքացի։ Այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինքը չի կարող լինել վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել։ Չգիտեմ, Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ-որ բան փորձի լինի, եթե այնտեղ դա թույլատրելի է իրենց օրենսդրությամբ, ծանոթ չեմ»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև կարծիք հայտնեց, թե քաղաքականությամբ զբաղվելը շատերի համար «փախուստի ձև է» քրեական գործերից․ «Նոր մոդա է դարձել, որ ում վրա քրեական գործ են հարցում պարզվում է ինքը վաղեմի քաղաքական գործիչ է»։ 

Սիմոնյանի խոսքով՝ այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ակնհայտ մրցակից չի երևում․ «Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում, և դա միայն իմ կարծիքը չէ, դա մեր քննարկումներն են ցույց տալիս, որովհետև դաշտում կա վաղուց կայացած ուժ, որը լավ կուսակցական համակարգ ունի և իր հավակնության մասին է հայտնել»։

Անդրադառնալով գերիների հարցին՝ Սիմոնյանը ասաց, որ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։ «Բոլորն էլ վերադառնալու են․ այսօր չէ, վաղը չէ բոլորն էլ վերադառնալու են»։

Հունվարի 13-ին France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ներում շնորհել Ադրբեջանում դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ալիևը պատասխանել է. «Դուք պատկերացնո՞ւմ եք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունները, երբ նացիստ առաջնորդները դատապարտվեցին մահապատժի, և երկու ամիս անց ինչ-որ մեկը ասեր՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում