
Facebook սոցցանցը բանակցություններ է վարում ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հետ` վերջինիցս գնելու Atlas Advertising Suite օնլայն գովազդային ծառայությունը, հաղորդում է Verge-ը:
Facebook-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` ձեռք բերված տեխնոլոգիայի միջոցով սոցցանցը մտադիր է ցույց դնել իր լայն հնարավորությունները և հասնել նկատելի արդյունքների: Գործարքի արժեքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Mictosoft-ը Atlas Adevertising Suite ծառայությունը ձեռք էր բերել 2007թ.` aQuantive օնլայն գովազդային փաթեթի շրջանակում` վճարելով $6,3 մլրդ: Սակայն հետագայում ծառայությունը սոցցանցի ակնկալիքները շահույթի տեսանկյունից չապահովեց, ավելին` 2012թ. դարձավ Mictosoft-ի վնասների գլխավոր պատճառը:
Civilnet










