Հայաստան-Վրաստան սահմանի Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ Կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի։
Civilnet











