Գլխավոր Լրահոս

Գարեգին Երկրորդը մտադիր է մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը․ Մայր Աթոռ

Գարեգին Երկրորդը մտադիր է մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը․ Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրավեր է ստացել և մտադիր է ներկա գտնվել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռից։

«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»,- հայտնել են Մայր Աթոռից։

Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել։ Քննչական կոմիտեյից հայտնել են, որ ստացել են միջնորդությունը և օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի այն։

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը Համայն Վրաց Կաթողիկոս–Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Լրագրողի հարցին, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և՞ս ներկա կլինի հուղարկավորությանը, Փաշինյանն արձագանքել էր, որ ինքը «Կտրիճ Ներսիսյանին չի ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։

Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է մարտի 17-ին 93 տարեկանում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում