Մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր։ Հայտնում են Հայաստանի բանկերի միությունից։
ARCA քարտերով գործարքների համար սահամանաչափը կկազմի 0.5%, VISA և MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։
Հայտարարության մեջ նշված է, որ որոշման կիրառման ընթացքում հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ։ Բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ և վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվարող սուբյեկտներից ավել գանձված գումարները։
«Նշված որոշման չափանիշների ներքո գտնվող տնտեսվարող սուբյեկտներին խնդրում ենք անճշտությունների դեպքում անմիջապես դիմել ձեր ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին»,- նշված է հայտարարության մեջ։
Civilnet











