Գլխավոր Լրահոս

Պատերազմը չպետք է ազդի երեխաների վրա. ՄԱԿ

Պատերազմը չպետք է ազդի երեխաների վրա. ՄԱԿ

Մերձավոր Արևելքում պատերազմը չպետք է ազդի երեխաների վրա, հայտարարել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հանձնաժողովը՝ անդրադառնալով Իրանում դպրոցի ուղղությամբ տեղի ունեցած ավիահարվածին։

«Հանձնաժողովը մտահոգված է քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարվածների մասին հաղորդումներով, որոնք վնասել երեխաներին, խլել բազմաթիվ երիտասարդ կյանքեր։ Սա հիշեցում է, որ զինված հակամարտություններում երեխաներն ամենախոցելի խմբերից են, սա չպետք է երբեք դիտարկվի որպես պատահական կորուստ», - նշված է հայտարարության մեջ։

Կոմիտեն կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին անհապաղ զինադադար հաստատել, որպեսզի երեխաներն այլևս չտեսնեն սպանություն, տեղահանում, հոգեբանական վնասներ։

Կառույցը նաև հորդորել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների պաշտպանությունն ապահովելու համար՝ ընդգծելով, որ դպրոցներն ու հիվանդանոցները չպետք է դառնան հարձակումների թիրախ, իսկ մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան անվտանգ հասնել օգնության կարիք ունեցող երեխաներին և ընտանիքներին։

Շաբաթ օրը Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը։



Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում