Գլխավոր Լրահոս

Գլոբալ առևտուրն աշխուժանում է. ՏՀԶԿ

Գլոբալ առևտուրն աշխուժանում է. ՏՀԶԿ

2012թ. 4-րդ եռամսյակում գլոբալ առևտուրը տևական անկումից հետ կրկին աճ է արձանագրել: Այս մասին են վկայում Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության՝ Մեծ յոթնյակի և BRICS երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան հանրապետություն) մաքսային վիճակագրական տվյլաները: Առավել զգալի աճ 3-րդ եռամսայակի համեմատ արձանագրել են Չինաստանը (համապատասխանաբար 3,8% և 2,8% ), ԱՄՆ-ը (համապատասխանաբար 1,4%  և 0,9%), Ռուսաաստան (1,1% և 4,8% ) և Բրազիլիան (1,1% և 7,7%): Մեծ յոթնյակի և BRICS-ի երկրներում  արտահանաման աճը կազմել է 1,2% (մինչև $2,27 տրլն), ներկրմանը՝ 1% (մինչև $2,38): Այս երկրների առևտրային սալդոն 4-րդ եռամսյակում նվազելէ  մինչև $122,6 մլրդ՝ հունվար-մարտ ամսիների ռեկորդային  $164,3  մլրդ-ի համեմատ:

Հիմնական միտումներից է նաև ԱՄՆ արտաքին առևտրի դեֆիցիտի կրճատումը, որը 2012-ի 4-րդ եռամսյակում կազմել է մինչև $173,8  մլրդ՝ 2011-ի նույն ժամանակահատվածի $184,6 մլրդ-ի համեմատ: 4-րդ եռամսյակում Չինասատանից արտահանումների ծավալը պատամական առավելագույն ցուցանիշի է հասել՝ կազմելով $537,8  մլրդ՝ 2011-ի $489 մլրդ-ի համամետ: Սա Պեկինին հնարավորություն է տվել 2012թ. դառնալ համաշխարհային առևտրի առաջատարը՝ գերազանցելով ԱՄՆ-ին: Չինաստանի ներկրումների ծավալը ավելացել է $8 մլրդ-ով՝ մինչև $470,4  մլրդ: Արդյունքում եռամսյակային պրոֆիցիտը ($67,4 ) զգալիորեն գերազանցել է անցած տարվա ցուցանիշը:

Եվրոգոտու երկրներին հաջողվել է վերականգնել առևտրային բալանսի պրոֆիցիտը` 2012թ. €81,8  մլրդ՝ 2011-ի €15,7 –ի համեմատ:
Այսպես՝ Գերմանիայում  և Իտալիայում առավել զգալի է եղել ներկրման ծավաների կրճատումը, ինչն էլ հնարավորություն է տվել արձանագրել  առևտրային պրոֆիցիտի աճ: Մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայում արտահանման ծավալների կտրուկ նվազումը հանգեցրել է առևտրային բալանսի դեֆիցիտի՝ 2012թ. €152,9  մլրդ՝ 2011-ի €113,4 –ի համեմատ: Ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում արձանագարվել է առևտրի ծավալների զգալի կրճատում՝ չնայած դեկտեմբերին արտահանման ծավալների աճին:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում