ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբեր 30-ին, բյուջեի 85 մլրդ-ով կրճատման մասին հրամանագիրը, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Օբաման բյուջեի սեկվեստքրի քննարկման համար հանդիպել է կոնգրեսականների հետ: Սակայն, ինչպես կանխատեսվում էր, փոխհամաձայնություն ձեռք բերել չի հաջողվել: Բանակցությունների ձախողման մեջ նախագահը մեղադրել է հանրապետականներին, որոնք հրաժարվում են համաձայնություն տալ տարեկան ավելի քան $1 մլն եկամուտ ուենցող քաղաքացիների հարկերի բարձրացմանը: Օբամայի խոսքով՝ հանրապետականները կողմ են բյուջեի սեկվեստրին, որը ԱՄՆ-ի տնտեսությանը զգալի վնաս կպատճառի: Բացի այդ՝ նրանք պատրաստ չեն դադարեցնել ունևոր քաղաքացիների համար սահամանված հարկային արտոնությունները: Այս մոտեցումը, ըստ նախագահի, հանգեցրել է բոյւջեի ոչ խելամիտ կրճատմանը:
Ներկայացուցիչների պալատի նախագահ հանրապետական Ջոն Բեյները ավելի վաղ հայտարարել էր, որ իր կուսակցությունը կողմ չի քվեարկելու հարկերի բարձրացմանը, և խնդրի լուծման համար անհրաժեշտ է կրճատել ծախսերը:
Մյուս կողմից՝ ինչպես կոնգրեսականները, այնպես էլ հանրապետականները բոյւջեի սեկվեստորը ծախսերի կրճատման չափազանց «կոպիտ» միջոց են համարում, քանի որ այն պետական առաջնահերթ և երկրորդական ծրագրերի կարևորությունը հավասարեցնում էս:
Փորձագետների կարծիքով ՝ սեկվեստորի հետևանքով ԱՄՆ բյուջեն կաճի 1,4%-ով՝ 2012թ. 2,2%-ի համեմատ:
Ծախսերի կրճատման զգալի մասը բաժին կընկնի Պենտագոնին. գերատեսչության բյուջեն կկրճատվի $46 մլրդ-ով: Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ սա բացասաբար կազդի ռազմական հանձնարարությունների կատարաման վրա: Ակնկալվում, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության անաձնակազմը այս ամենի հետևանքով կկրճատվի 800 հազ.-ով:
Կրճատումները սոցիալական ապահվության և բժշկական ապահովագրության ծախսերին չեն առնչվում:
Մարտի 27-ին լրանում է ԱՄՆ ժամանակավոր բոյւջեի ժամկետը: Եթե Կոնգրեսը մինչ այդ չընդունի նոր բյուջե, ԱՄՆ-ում կփակվեն դաշնային մի շարք գերատեսչություններ:
Civilnet











