Գլխավոր Լրահոս

Շվեյցարիայում ընկերությունները թոփ մենեջերների պարգևավճարների վրա վետո դնելու իրավունք են ստացել

Շվեյցարիայում ընկերությունները թոփ մենեջերների պարգևավճարների վրա վետո դնելու իրավունք են ստացել

Շվեյցարիայում ընկերությունների բաժնետերերը հանրաքվեի միջոցով իրավունք են ստացել  այսուհետ վետո դնել մենջերների փոխհատուցման, ինչպես նաև հանգստյան օրերի նպաստների և նոր աշխատանքի անցնելու դեպքում պարգևավճարների  տրամադրման հարցում: Վետոյի սահմանման օգտին կողմ է քվեարկել ընտրողների 68%-ը:

Վետոյի սահմանման նախաձեռնությունը, որը կրել է «Մեքենայությունների և անաշխատ եկամուտների դեմ» անվանումը, հեղինակել է  շվեյցարացի գործարար Տոմս Մինդերը:

Այսուհետ Շվեյցարիայում գրանցված ընկերությունները թոփ մենեջերների աշխատավարձի և պարգևավճարների սահմանման հարցում արտոնություն կունենան: Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնց բաժնետոմսերը ցուցակված են բորսաներում: Նախաձենռության հեղինակների կարծիքով՝ հենց այս ընկերություններն են ամենամեծ պարգևավաճարները սահմանում՝ ընկերության պահուստային հիմնադրամի կամ բաժնետերերի շահութաբաժինների ավելացման փոխարեն:

Շվեյացարիայի գործարար շրջանակում կարծում են, որ այս միջոցառումնեը կբարձրացնեն երկրի մրցունակությունը: Ըստ փորձագետների՝ շվեյցարացիների մեծ մասին իրականում մտահոգում է հարուստների և աղքատների միջև տնտեսական մեծ տարբերությունը:

Ուշագրավ է, որ հանրաքվեն կայացել է Եվրամիության կողմից բանկերի աշխատակիցներին հատկացվող պարգևավճարների կրճատման մասին որոշումից մի քանի օր հետո:

Հանրաքվեի արդյունքները անսպասելի չէին՝ պայմանավորված շվեյցարական դեղագործական Novartis ընկերության գլխավոր տնօրեն Դանիել Վասելի հրաժարականի սկանդալով: Նա շուրջ 78 մլն պարգևավճար էր ստացել, որը բուռն դժգոհությունների առիթ էր դարձել ամբողջ երկրում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում