Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթը

Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում՝ քննադատելով նրա մի շարք հայտարարություններ։

Բրիֆինգի ընթացքում Զախարովան տարակուսանք է հայտնել Փաշինյանի՝ «երրորդ երկրների» մասին խոսքերի և հայ հոգևորականների շրջանում նախկին ԿԳԲ աշխատակիցների հիշատակման կապակցությամբ։

«Ոչ, ինձ համար անհասկանալի է, թե ինչ «երրորդ երկրի» մասին է խոսքը, չեմ հասկանում, թե ում է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ԿԳԲ աշխատակիցների մասին։ Ո՞ւմ մասին է նա խոսում։ Պարոն Ալիևի՞ մասին»,- Զախարովան հարցին պատասխանելիս փորձում էր լրագրողից ճշտել՝ իսկ ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը հոգևորակաների մասին է, Զախարովան արձագանքել է․ «Այսինքն՝ խոսքը, ըստ երույթին, հոգևորականների մասին է, որոնք ժամանակին եղել են ԽՍՀՄ ԿԳԲ գործակալներ։ Իսկ այժմ այս հոգևորականները, ըստ երևույթին, չեն ենթարկվում նրա կամքին, կա՛մ դիմադրում են, կա՛մ փորձում են նրան խելքի բերել, ինչպես ինքն է ասում՝ փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը՝ երրորդ երկրների շահերի համար», -հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նաև անդրադարձել է Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Կարծում եմ՝ երբ մարդը ասում է, որ եթե ընդունեն ԵՄ՝ լավ է, իսկ եթե չընդունեն՝ էլի կհաղթեն, ապա նման մարդիկ սովորաբար իրենց հետ շախմատ խաղալիս են հաղթում»․- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան մատնանշել է ԵՄ տնտեսական դժվարությունները՝ ներառյալ արդյունաբերական արտադրության անկումը, պետական պարտքի աճը, միգրացիոն ճգնաժամը և էներգակիրների բարձր գները, որոնք, նրա խոսքով, ազդում են քաղաքացիների կենսամակարդակի վրա։

«Երևանի՝ եվրոպական չափանիշներ ներդնելու ձգտումը տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը չի մասնակցում դրանց մշակմանը։ Միևնույն ժամանակ, եվրասիական ինտեգրացիոն կառույցների՝ օրինակ Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի շրջանակում Հայաստանը լիարժեք մասնակցում է որոշումների ընդունման գործընթացին։ Ինքնին Հայաստանի տնտեսությունը, որը, ի դեպ, անցած տարի պահպանել է համաշխարհային միջինից բարձր աճի տեմպեր՝ ավելի քան 7–7.2%, մեծապես կապված է առևտրատնտեսական հարաբերություններով հենց ԵԱՏՄ-ի հետ», -ընդգծել է նա՝ շեշտելով՝ Մոսկվայի կարծիքով, միաժամանակ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունը անհնար է։

«Սա որևէ քաղաքական գնահատականի հետ կապված չէ․ դա Հայաստանի ինքնիշխան որոշման հարցն է։ Սա պարզապես փաստի արձանագրում։ Հուսամ Հայաստանի ղեկավարությունը կշարունակի պահպանել իր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում կամ հստակ կնշի իր դիրքորոշումը»,- ասել է Զախարովան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում